Կարևոր է վերսկսել «3+3» հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքը. Շոյգու
05 Նոյեմբերի 2025, 14:42
Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բարելավման միտում ունի, և խաղաղ գործընթացն առաջ մղելու համար կարևոր է վերսկսել «3+3» հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների XIII հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ «մեծ նշանակություն ունի տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել դեռևս եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»: