Կարգալույծ է հռչակվել Տ. Վրթանես քահանա Բաղումյանը

10 Նոյեմբերի 2023, 01:00

Հայեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կոտայքի թեմի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը։

Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Վրթանես քահանայի ծառայության վայրն ինքնակամ լքելը և առանց արտոնության ԱՄՆ մեկնելը։

Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Վարդան Բաղումյան ավազանի անունով: