Կարինա Մալխասյանը՝ լեզվաբանության միջազգային բանավեճի հաղթող
27 Դեկտեմբերի 2024, 09:20
Դեկտեմբերի 22-ին Կոլոմնայի պետական սոցիալ-հումանիտար համալսարանում տեղի է ունեցել 10-րդ միջազգային գիտական բանավեճը: Ռուսաստանի և Բելառուսի բուհերի ուսանողների շրջանում առաջին տեղը զբաղեցրել է Կարինա Մալխասյանը՝ Սամարայի պետական սոցիալ-մանկավարժական համալսարանից:
Միջոցառումը համախմբել էր Ռուսաստանի, Բելառուսի և Չինաստանի մագիստրանտներին: Նրանք ներկայացրել են իրենց գիտական աշխատանքները, նվիրված մանկավարժության, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի և լեզվաբանության արդիական հարցերին: Փորձագետները գնահատել են տարբեր թեմաներով 18 գիտական աշխատանք: