Կարինա Պասյանը կատարել է ԱՄՆ օրհներգը Մադրիդում կայացած NFL-ի պատմական խաղի ժամանակ

19 Նոյեմբերի 2025, 23:52

Հայեր

Հայկական արմատներով երգչուհի Կարինա Պասյանը մտել է պատմության մեջ՝ կատարելով ԱՄՆ ազգային օրհներգն Իսպանիայում անցկացված Ազգային ֆուտբոլի լիգայի (NFL) առաջին խաղի ժամանակ։

Ելույթը տեղի է ունեցել Մադրիդի լեգենդար «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: «Miami Dolphins» և «Washington Commanders» թիմերի խաղին ներկա է եղել ավելի քան 78 հազար հանդիսատես: Այս իրադարձությունն արդեն անվանվել է «դարի խաղ»։

Կարինա Պասյանը երգչուհի, երգահան և դաշնակահարուհի է՝ հայկական և դոմինիկյան արմատներով։ 13 տարեկանում նրա հետ պայմանագիր կնքելու համար պայքարում էին երեք առաջատար ձայնագրման ընկերություններ։ 2007 թվականին նա ելույթ է ունեցել Սպիտակ տանը՝ նախագահ Ջորջ Բուշի առջև՝ «Black Music Month» արարողության շրջանակներում: