Կարիքների գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող արցախցիները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն

24 Սեպտեմբերի 2023, 18:15

Քաղաքականություն

Տեղահանված բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում է իրականացվում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ Այս մասին հայտնում  է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը։

«Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։

Աշխատանքներում ներգրավված են համապատասխան գործառույթներ ունեցող բոլոր պետական կառավարման մարմինները։

Ինչպես և հայտարարվել էր նախկինում, ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով հոգալու է մեր հայրենակիցների առաջնային կարիքները։

ԼՂ-ից տեղահանվածների կեցության կազմակերպումը Հայաստանում չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով»։