Կառլեն Մախինյանը՝ սամբոյի մրցաշարի բրոնզե մեդալակիր
02 Ապրիլի 2025, 13:42

Հայաստանի ներկայացուցիչ Կառլեն Մախինյանը (71 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մոսկվայում կայացած սամբոյի միջազգային մրցաշարում։
Մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև սամբիստներ Էդուարդ Մուրադյանը (58 կգ) և Անժելա Գասպարյանը (+80 կգ), որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում։
Մուրադյանը նվաճել է ոսկե, իսկ Գասպարյանը՝ արծաթե մեդալ։