Կառլեն Պետրոսյանը՝ Ուլյանովսկի շախմատի միջտարածաշրջանային փառատոնի բացարձակ հաղթող

23 Հուլիսի 2024, 16:40

Սպորտ

Հուլիսի 20-ին՝ Շախմատի միջազգային օրը, Ուլյանովսկի մարզում անցկացվել է շախմատի միջտարածաշրջանային փառատոն։

Փառատոնին մասնակցում էին Ուլյանովսկի, Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Սվերդլովսկի, Պենզայի, Վոլոգդայի շրջանների, Թաթարստանի և Չուվաշիայի հանրապետությունների շախմատիստները։

Փառատոնի բաց մրցաշարում բացարձակ հաղթող է ճանաչվել Կառլեն Պետրոսյանը: