«Կարմեն» բալետը կներկայացվի վաստակավոր արտիստ Մելքոն Խաչիկյանի հեղինակային մեկնաբանությամբ

25 Մարտի 2024, 11:04

Մշակույթ

Մարտի 31-ին Կրասնոդար քաղաքի Գ. Պոնոմարենկոյի անվան ֆիլհարմոնիայում տեղի կունենա Կուբանի «Կարմեն» պետական բալետի բեմադրությունը:

Պրոսպեր Մերիմեի համանուն վեպի հիման վրա բեմադրված լեգենդար պատմությունը նոր ընթերցում է ստացել Կրասնոդարի երկրամասի վաստակավոր արտիստ, բալետմայստեր և բեմադրիչ Մելքոն Խաչիկյանի հեղինակային մեկնաբանությամբ:

«Կարմենի» խորեոգրաֆիկ տարբերակը բեմադրվել է շատ ու շատ տարբեր ձևերով, Կուբանի պետական բալետի ներկայացումը խորապես ողբերգական է ստացվել, որտեղ առաջին պլան են մղվել Խոսեի ապրումները, նրա կիրքն ու խելահեղ հույզերը Կարմենի նկատմամբ։