Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ սահմանն ապօրինի հատած և ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին

15 Հունիսի 2023, 13:30

Հայեր

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած եւ ձերբակալված ադրբեջանցի երկու զինծառայողներին: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեիհայաստանյան առաքելության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա նաեւ հայտնեց, որ զինծառայողներին հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  զինծառայողները ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Ապրիլի 12-ին զինծառայողներից Հուսեյն Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով ՛՛ԶՊՄԿ՛՛-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։

Դատարանում նա խոստովանել է իր մեղքը եւ զղջացել, դատաքննությունը շարունակվում է:

Մյուս զինծառայողը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: