Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարությանը

25 Հունիսի 2024, 11:50

Քաղաքականություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունիսին տեսակցել են Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ղեկավարությանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

«Պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք կապ հաստատեն ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև գնահատվել են պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները»,- ասել է ԿԽՄԿ ներկայացուցիչը։