Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողներին

08 Հունիսի 2023, 11:42

Հայեր

Հունիսի 7-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առեւանգված եւ Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողին։ Այս մասին News.am-ին տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Նրանց հետ տեղի է ունեցել առանձնազրույցներ եւ հաստատվել է կապն ընտանիքների հետ՝ նամակների միջոցով»,- ասել է նա: