Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

26 Օգոստոսի 2024, 12:07

Քաղաքականություն

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությունից՝ նշելով, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

«Ըստ ընթացակարգերի, առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ հարցերը քննարկվում են միայն պահող իշխանությունների հետ»,- նշել են ԿԽՄԿ-ից։