Կարմիր խաչն այցելել է Արցախի նախկին նախագահներին և Ադրբեջանում պահվող մյուս անձանց

24 Հոկտեմբերի 2023, 17:23

Քաղաքականություն

Լրատվամիջոցների հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարարին Դավիթ Բաբայանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

«Տեսակցությունները անցել են, ըստ մեր ստանդարտ ընթացակարգերի, և հանդիպումների ժամանակ նաև հնարավորություն է տրվել բոլորին կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Միևնույն ժամանակ, հոկտեմբերին մեր կազմակերպության ներկայացուցիչները տեսակցել են նաև մյուս պահվող անձնանց, որոնց ձերբակալումը Ադրբեջանի իշխանությունը հաստատել է ԿԽՄԿ-ին։ Նույն ընթացակարգերով՝ կազմակերպության ներկայացուցիչները առանձնազրույցեր են ունեցել այլ պահվողների հետ և հնարավորություն տվել կապ հաստատել հարազատների հետ»,- հայտնել է Ամատունին։