Կարմիր խաչը չի կարողանալու հայ բժիշկներին Արցախ տանել. Զառա Ամատունի

22 Սեպտեմբերի 2023, 17:11

Քաղաքականություն

Կարմիր խաչը Հայաստանից չի կարողանա բժիշկներ ուղարկել Արցախ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Մեր կազմակերպությունը չի կարող այդպիսի գործելաոճ որդեգրել: Ցանկացած որոշում կայացվում է կողմերի համաձայնությամբ, բայց մեր գործելաոճը ենթադրում է, որ մենք կարող ենք միայն աշխատել ՀՀ-ի ու հայկական Կարմիր խաչի անձնակազմի ու կամավորների հետ»,-ասել է Զառա Ամատունին: