Կարո Այրումյանը ռեկորդ է սահմանել Dolby Theatre-ում

26 Նոյեմբերի 2025, 23:00

Հայեր

21-ամյա Կարո Այրումյանը մտել է պատմության մեջ որպես ամենաերիտասարդ հայ արտիստ, ով մենահամերգ է տվել Լոս Անջելեսի լեգենդար Dolby Theatre-ի բեմում, որտեղ ավանդաբար անցկացվում է «Օսկար» մրցանակաբաշխությունը։

Այս ձեռքբերման կապակցությամբ երաժիշտը ստացել է պաշտոնական փաստաթղթեր և ճանաչում Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի կողմից, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսի և Կալիֆոռնիա նահանգի Սենատի կողմից։

Այրումյանը հայտնի է որպես բլոգեր, երգիչ և յութուբեր։ Նրա կոնտենտը լայն ճանաչում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: