Կարո Փարիսյան. «Շոգ» մականունով ըմբիշը
29 Օգոստոսի 2023, 22:15
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Կարո (լրիվ անունը ՝ Կարապետ) Փարիսյանը հայ-ամերիկյան խառը մենամարտերի ըմբիշ է, «Շոգ» մականունով մարզիկը իր ելույթներով հայտնի է այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են UFC-ն, WBC-ն և Bellator-ը։
Կարապետ Փարիսյանը ծնվել է Երևան քաղաքում։ Կարոյի ընտանիքը որոշել է տեղափոխվել Ամերիկա, երբ նա ընդամենը վեց տարեկան էր։ Լինելով տարրական դասարանների աշակերտ՝ նա սկսել է ձյուդոյով զբաղվել հայազգի մարզիչ Գոքոր Չիվիչյանի ղեկավարությամբ։ Փարիսյանը հարցազրույցում պատմել է, որ հայրը որոշել է իրեն տալ ձյուդոյի մարզումների, քանի որ Կարոն շատ ակտիվ երեխա էր եւ նույնիսկ փորձում էր կռվել քույրերի հետ։ Ձյուդոն դարձել է այս խնդրի ամենաճիշտ լուծումը։ Արդեն տասը տարեկանում Փարիսյանը մարզվում էր մարզիչներ Գոքոր Չիվիչյանի և Ջին Լեբելի ղեկավարությամբ։
Շուրջ 13 տարի Պարիսյանը զբաղվել է հայկական ըմբշամարտի համակարգով, որը մշակել են Գոքոր Չիվիչյանը և Ջին Լեբելը: Այս համակարգը ներառում է ձյուդոյի, սամբոյի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի տարրեր: Փարիսյանը շարունակել է մարզվել Hayastan Academy ակումբում ։
Նա նաև մասնակցել է ձյուդոյի օլիմպիական մրցումներին: Փարիսյանն ասում էր, որ Օլիմպիադա մեկնելն իր երազանքն էր, իսկ խառը մենամարտերն ընդամենը ժամանակ անցկացնելու միջոց։