Կարո՞ղ էր Ալիևը հաղթել նախագահական ընտրություններում՝ առանց պատերազմում հաղթելու. Ասլան Ռուբաև

08 Փետրվարի 2024, 11:28

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում Եվրասիական հետազոտությունների հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևը մեկնաբանել է Ադրբեջանում կայացած ընտրությունները և ասել, որ պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ Ալիևը հերոս է դարձել ներքին լսարանի համար և, ինչպես իրենք են տեսնում, Ղարաբաղը հետ է վերադարձրել:

«Իսկ Ալիևը կկարողանա՞ր, եթե պատերազմ չլիներ, հաղթել ընտրություններում և հույսը դնել 80-90 տոկոսի վրա։ Նա կկարողանար նկարել արդյունքը, բայց կկարողանար խուսափել այն իրավիճակից, որին 2020-ին օգոստոսին բախվեց Լուկաշենկոն, երբ ընտրություններից հետո սկսեցին ցնցել Բելառուսը: Այսօր Ալիևը հերոս է ներքին լսարանի համար, նա, ինչպես իրենք են տեսնում, հետ է բերել Ղարաբաղը և դրանով իսկ երկրում որոշակի միասնության է հասել։ Իսկ եթե դա չլիներ, Արևմուտքն ուշադրություն կդարձներ ընտրություններին և կսկսեր ցնցել իրավիճակն Ադրբեջանում։

Իրականում Ադրբեջանում բավականին բարդ իրավիճակ է գնաճի հետ կապված, տնտեսական խանր վիճակ դա երևում է պարզապես բնակչության տարրական արտահոսքից։ Երբ նայում ես Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը կամ նավթի ոլորտի վերաբերյալ միջազգային տվյալները, հասկանում ես, որ դա ոչինչ չի նշանակում։ Քանի որ նույնիսկ միջին կենսամակարդակով այն զիջում է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին։ Ալիևը երկար ժամանակ Ադրբեջանի գրավիչ իմիջ էր կառուցում, նա ուզում էր երկիրն առաջ տանել, բայց պետք է ասել, որ Ադրբեջանը շատ լուրջ կախվածության մեջ է Իսրայելից։ Ես կարծում եմ, որ եթե Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին այսօր անհրաժեշտ լիներ իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից, ապա նրանք շատ հեշտությամբ կանհանգստացնեին Ադրբեջանին», — նշել է Ասլան Ռուբաևը։

Մեկնաբանելով Ադրբեջանի ինտեգրումը Թուրքիային՝ փորձագետն ասել է, որ շատ ադրբեջանցիներ գործընթացը դրական և գրավիչ են ընկալում, չնայած նրան, որ Թուրքիայում ադրբեջանցիներին միշտ երկրորդ կարգի մարդիկ են համարել։

«Ես շատ ադրբեջանցի ընկերներ և փորձագետ գործընկերներ ունեմ, որոնք ցանկանում են այդ միավորումը։ Եվ իմ այն հարցին, թե դուք կփոխանակեք ձեր երկրի ինքնիշխանությունը, եթե այն հանձնեք Անկարայի ձեռքը, այսինքն՝ կկորցնեք անկախությունը, նրանք պատասխանում են, որ՝ ոչ։ Թուրքերը պարզապես մեզ պաշտպանելու են, և մենք կլինենք եղբայրական ժողովուրդներ, կունենանք երկու երկիր, մեկ ժողովուրդ։ Ես ասել եմ, որ քանի դեռ դուք Ադրբեջան եք, այսինքն՝ բազմավեկտոր երկիր, որը հավասար հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, դուք գրավիչ երկիր եք Թուրքիայի համար։ Բայց Թուրքիան կարող է լարել իրավիճակը Հարավային Կովկասում այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք դարձել դրա բաղկացուցիչ մասը։ Իսկ ինչպիսին կլինի վերաբերմունքն ադրբեջանական էթնոսի նկատմամբ ամբողջական ինտեգրումից հետո…»,- ընդգծել է փորձագետը։

Հիմա եթերում