«Կարոտ. բոլոր ճանապարհները տանում են դեպի քեզ» ցուցահանդեսը՝ Մոսկվայի հայկական թանգարանում
25 Սեպտեմբերի 2025, 01:00
Սեպտեմբերի 25-ին Մոսկվայի հայկական թանգարանում կբացվի «Կարոտ. Բոլոր ճանապարհները տանում են դեպի քեզ» ցուցահանդեսը՝ նվիրված ներքին որոնումների և աշխարհում իր տեղը գիտակցելու թեմային։
Ցուցադրությունը միավորում է արտեֆակտներ և գեղարվեստական աշխատանքներ, որոնք արտացոլում են ինչպես անցյալի իրադարձությունները, այնպես էլ ժամանակակից իրողությունները՝ ներառյալ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների տարելիցի մասին հիշեցումը։
Ցուցահանդեսի մի մասը կազմում են թանգարանային Open call’а-ի մասնակիցների ստեղծագործությունները։