«Կարրարան կանչում է Երևանին» գրքի շնորհանդեսը՝ Իտալիայում
10 Մարտի 2025, 17:00
Իտալիայի Կարրարա քաղաքի քաղաքապետարանի շենքում անցկացվել է Մարտա Տոնջանիի՝ Երևան և Կարրարա քաղաքների քույրացման 60-ամյակին նվիրված «Կարրարան կանչում է Երևանին» գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակը հանգամանալից ներկայացրել է Երևանի և Կարրարայի քույրացման օրվանից մինչ այսօր երկու քաղաքների միջև համագործակցության ողջ պատմությունը:
Պրոֆեսոր Կանեզին ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
Միջոցառմանը ներկա էին Կարրարայի գիտնականներ, խմբագիրներ, լրագրողներ, Einaudi զբոսաշրջային ինստիտուտի և Մարմարի մշակման դպրոցի շուրջ 30 աշակերտներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, Կարրարայի բնակիչներ: