«Կարս» մարզական ակումբը և Սամարայի հայ համայնքն անցկացրել են կարատեի մրցաշար

11 Հոկտեմբերի 2024, 14:47

Սպորտ

Սամարայում անցկացվել է կարատեի 5-րդ ամենամյա մրցաշարը, որը կազմակերպվել է «Կարս» մարզական ակումբի և հայ համայնքի կողմից՝ Սամարայի շրջանի ժողովուրդների միության և Սամարայի վարչակազմի աջակցությամբ։

Մրցաշարին մասնակցել են տարբեր տարիքային խմբերի 200-ից ավելի մարզիկներ, որոնք ներկայացնում էին Տուլա, Մելեուզ, Տոլյատի, Սանկտ Պետերբուրգ քաղաքների, ինչպես նաև Թաթարստանի և Ղազախստանի հանրապետությունների կարատեի ակումբները։