Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին` թուրք գանձագողերի թիրախում

10 Օգոստոսի 2023, 13:30

Մշակույթ

Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին:

Էրմենիհաբերը գրում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին, որը հայտնվում է  գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է:

Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը:

Տեղացիները պատմում են, որ եկեղեցին ժամանակին ուսումնասիրվել է հնէաբանների կողմից, ինչպես նաև տեղացիների համար ծառայել որպես անասնագոմ:

«Եթե եկեղեցին համապատասխան մարմինների կողմից մեկ րոպե շուտ չառնվի վերահսկողության տակ, կարող է փլուզվել և վերանալ»,- նշել է բնակիչներից մեկը: