Կասեցնել ՀՀ գործող իշխանությունների ոչ հայանպաստ և ազգակործան գործողությունների ընթացքը. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
24 Մայիսի 2023, 23:50
Թեհրանի հայոց թեմի առաջնորդը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ արած հայտարարությունները,.
«Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի ծայրահեղ վտանգավոր մամլո ասուլիսից հետո հայտարարում ենք, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հակազգային հայտարարությունները ոչ միայն անընդունելի են, այլև՝ դրանք հակասում են ՀՀ Անկախության հռչակագրին և Սահմանադրությամբ ամրագրված Արցախի մասին հոդվածին՝ հատելով համայն հայության ազգային-պետական բոլոր կարմիր գծերը։
Ուստիև, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը և արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքն անտեսող ստորագրված որևէ փաստաթուղթ մերժելի է, և չի կարող ունենալ որևէ իրավական արժեք։
Անհրաժեշտ է ողջ հայության ուժերի համախմբմամբ կասեցնել ՀՀ գործող իշխանությունների ոչ հայանպաստ և ազգակործան գործողությունների ընթացքը։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Մայիս, 2023
Թեհրան»: