«Կասեմ՝ խաբեցիք մեզ»․ քաղաքացիների կոշտ արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին
08 Հունվարի 2026, 20:24
Կասեմ՝ խաբեցիք մեզ, ուրիշ ոչինչ։ Նման պատասխան են տալիս մեր զրուցակիցները՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կասեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան հանդիպելու դեպքում։
«Կասեմ՝ երկիրը լավ ղեկավարի։ Կասեմ՝ մենք չենք ուզում թուրքի հետ հաշտվել, սահմանները թող բացվեն, բայց չի կարող թուրքը գալ Հայաստանում մնալ»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Մարդիկ ընդգծել են՝ Փաշինյանին այլևս ղեկավար չեն համարում և անգամ ասելու բան չունեն։
«Ընդամենը կասեմ, որ թոշակառուն պետք է ապրի արժանավայել․ 40,000-ով չես կարող թոշակառու պահել, չի հերիքում ո՛չ դեղերին, ո՛չ կոմունալներին։ Եթե մեր երեխաները չլինեն, երևի թոշակը մի քանի օր էլ չի բավականացնի»,- ընդգծել է մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։