Կատարվել է հոգեհանգիստ բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար

27 Մայիսի 2024, 14:48

Կարծիք

Մայիսի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է հոգեհանգստյան կարգ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար։

Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։