Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու կալանքը փոխարինվեց տնային կալանքով

17 Փետրվարի 2026, 19:03

Քաղաքականություն

Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելք։

Կաթողիկոսի եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը նույնպես փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ՝ տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամի չափով և բացակայելու արգելքով։

Նիստն ընթանում էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գևորգ Մանուկյանի նախագահությամբ։