Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

03 Նոյեմբերի 2025, 11:25

Քաղաքականություն

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով: Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը»,- հայտնել է Արա Զոհրաբյանը:

Հիմա եթերում