Կաթողիկոսը հեռանալու ոչ մի հնարավորություն չունի․ Արշակ Սրբազան

01 Դեկտեմբերի 2025, 12:13

Քաղաքականություն

Կաթողիկոսը հեռանալու ոչ մի հնարավորություն չունի միայն այն պատճառով, որ ինչ-որ կասկածելի շրջանակներ այդ օրակարգն են առաջ մղում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Կաթողիկոսը չի կարող հեռանալ այն դեպքում, եթե նման պահանջ են ներկայացրել 10 եպիսկոպոսներ։ Վեհափառին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը: Կաթողիկոսը չի կարող հեռանալ, և նա դա այդ մասին բազմիցս հայտարարել է»,- նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ կաթողիկոսը նման որոշում չի կայացնի: