Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին

02 Հոկտեմբերի 2023, 12:34

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին Հայաստան կատարելիք այցի ընթացքում կայցելի բռնի տեղահանված արցախցի փախստականներին: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում:

Նախարարն այցի ընթացքում հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ վերահաստատելով Հայաստանի կողքին մնալու Ֆրանսիայի հանձնառությունը։ 

Կոլոննան նաև վերահաստատելու է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ծայրաստիճան զգոնությունը դրանց նկատմամբ հարգանքի նկատմամբ։ Նա Հայաստանի իշխանությունների հետ կուսումնասիրի բոլոր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման կոնկրետ եղանակները։

Հիմա եթերում