Կայա Կալլասը ողջունել է Փաշինյանի և Ալիևի ստորագրած համաձայնագրերը

09 Օգոստոսի 2025, 09:48

Քաղաքականություն

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ողջունել է Փաշինյանի և Ալիևի ստորագրած համաձայնագրերը։

«Եվրամիությունը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագրերը նշանակալի առաջընթաց է համարում տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու գործում»։