Կայացել է «Արցախի բալիկներ» համույթի հաշվետու համերգը

24 Հունիսի 2023, 20:05

Մշակույթ

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործող  «Արցախի բալիկներ» երգի-պարի ինքնագործ համույթը կենտրոնի դահլիճում հանդես է եկել 2022-2023 ուսումնական տարվա հաշվետու համերգով։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  համերգային ծրագիրն ամփոփեց նաև 2018-2023 թվականների ուսումնական  գործընթացի  արդյունքները.  «Վոկալ» և «Պար» դասարանների 25 աշակերտներ ավարտեցին իրենց ուսումնառությունը։

Нет описания.
Нет описания.

«Տարիների ընթացքում համույթի աշակերտների թիվը մնում է անփոփոխ։ Ժամանակներ կային, երբ  200 և ավելի սան ունեինք, բայց, տարբեր պատճառներից ելնելով, թիվը փոքր-ինչ նվազեց։ Ուրախալի փաստ է, որ ունենք աշակերտ, ով ընտանիքի հետ Արցախ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնությունից և սկսել մեծ սիրով հաճախել մեր համույթ։

Մեր բալիկների մեջ մենք սերմանում ենք ազգային գիտակցություն, քանի որ նրանք պետք է լավ իմանան մեր ազգային պարն ու երաժշտությունը»,-մեզ հետ զրույցում ասել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը։

Нет описания.

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.

Հիմա եթերում