Կայացել է Էրմիտաժի և Էրեբունու թանգարանի միջև պայմանագրի կնքման արարողությունը

Էրեբունի թանգարանում կայացել է Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի և Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև առցանց ձևաչափով պայմանագրի կնքման արարողությունը։

Այն ստորագրվել է պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկու և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի կողմից։

Պայմանագրով նախատեսված է Էրեբունի թանգարանում ստեղծել Էրմիտաժի անկյուն, ինչպես նաև առավել զարգացնել երկու հաստատությունների միջև փոխադարձ համագործակցությունը։