Կայացել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հեղինակած գրքի շնորհանդեսը

21 Մայիսի 2023, 21:10

Մշակույթ

Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշվա շրջանակում Նորքի տուն-ինտերնատի շահառուներից կազմված «Տարմանի» թատերախմբի դերասանները հյուրընկալվել են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ էլ իրենց մասնակցությամբ տեղի է ունեցել Թումանյանի «Քառատրոփ քառյակներ» ասմունքի ցերեկույթը։ Հայտնում են ԱՍՀՆ-ից։

 «Տարմանի» թատերախմբի ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանի և տուն–թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի նախաձեռնությամբ՝ կայացել է նաև գրքի շնորհանդես, որի հեղինակներն են տուն–ինտերնատի բնակիչներ Ջուլետա Շիրակյանը և լուսահոգի Արարատ Նիկողոսյանը։