Կայացել է Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական մեկօրյա վարժարանի տարեվերջյան հանդեսը

13 Հունիսի 2023, 22:05

Հայեր

Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական մէկօրեայ վարժարանի 4-րդ ուսումնական տարեշրջանն իր աւարտին հասաւ հինգշաբթի՝ յունիսի 8-ի առաւօտեան՝ ամավերջի հանդէսով, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճանի, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանի, Կրթական խորհրդի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անդամների, մի շարք այլ հրաւիրեալների, վարժարանի անձնակազմի, սաների եւ ծնողների։ «Ալիքի» փոխանցմամբ՝ տեղեկացնում է Նոր Ջուղայի թղթակիցը:

Իրականացւեց աշակերտական ելոյթների շարան, որտեղ երկրորդ դասարանցի Աննա Շահբազեանը ասմունքեց Պատւական Խաչատրեանի «Հայոց լեզու» բանաստեղծութիւնը, 4-րդ դասարանի սաներ՝ Անի Խոսրովեանն ու Ամարաս Թէյմուրեանը միասնաբար ասմունքեցին Վազգէն Ովեանի «Այս Ղարաբաղն է»-ից հատւածներ, իսկ 6-րդ դասարանից՝ Աննա Թորոսեանն ու Նարեկ Թորոսեանը ընթերցեցին օրւայ աշակերտական խօսքը։ Այս բաժնի աւարտին հնչեցին երեք խմբական երգեր վարժարանի աշակերտութեան կատարմամբ։