Կայացել է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության 12-րդ մրցաշարը
16 Մայիսի 2023, 12:06
Երևանի հրաձգության մարզադպրոցում անցկացվել է անվանի մարզուհի Զինաիդա Սիմոնյանի 12-րդ հուշամրցաշարը, որին 80 մարզիկ – մարզուհիներ են մասնակցել: Զինաիդա Սիմոնյանը եղել է աշխարհի քառաակի, Եվրոպայի 16-ակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, գրում է ArmSport.am-ը:
Արդեն ավանդական դարձած մրցաշարը 12-րդ անգամ նախաձեռնվում և իրականացվում է Հայաստանի Հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից։
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում նշել է, որ հիմնականում տոն տվեցին առաջատարները:
Թերևս հաճելի անակնկալ է մատուցել 19 –ամյա Նարե Գաբրիելյանը: Եզրափակիչ փուլում, օդամղիչ ատրճանակով 10մ. հեռավորությունից 60 կրակոցով, Նարեին հաջողվել է առաջ անցնել և հաղթել առաջին տեղով վճռական փուլ մտած թիմի առաջատար Էլմիրա Կարապետյանին:
Նշած մրցաձևի տղամարդկանց պայքարում լավագույնը Բենիկ Խլղաթյանն էր:
Հրացանակիրներից առաջինը ճանաչվեցին ՎրեԺ Թորոսյանն ու Սեդա Գաբրիելյանը:
Վազող թիրախ և խառը վազք երկյակների մրցությունում հաղթեցին Գոռ Խաչատրյանն ու Արուսյակ Գրիգորյանը:
Մրցանակակիրներն են՝
Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ ՎրեԺ Թորոսյան / անձնական մարզիչ՝ Մանվել Թորոսյան/
2-րդ տեղ Գագիկ Նիկողոսյան
3-րդ տեղ Հայկ Բաբայան
Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, կանայք
1-ին տեղ Սեդա Գաբրիելյան / անձնական մարզիչ՝ Համլետ Նիկողոսյան/
2-րդ տեղ Միլենա Միասարյան
3-րդ տեղ Մարիամ Միքայելյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ Բենիկ Խլղաթյան/ անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան/
2-րդ տեղ Զավեն Իգիթյան
3-րդ տեղ Նորայր Առաքելյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց,կանայք
1-ին տեղ Նարե Գաբրիելյան/ անձնական մարզիչ Արմեն Սիմոնյան/
2-րդ տեղ Էլմիրա Կարապետյան
3-րդ տեղ Էդիտա Մանուչարյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ Գոռ Խաչատրյան/ անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան/
2-րդ տեղ Հովհաննես Մարգարյան
3-րդ տեղ Հայկ Մինասյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, կանայք
1-ին տեղ Արուսյակ Գրիգորյան/ անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/
2-րդ տեղ Գոհար Հարությունյան
3-րդ տեղ Լիլիթ Մկրտչյան Ս․
Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, տղամարդիկ /
1-ին տեղ Գոռ Խաչատրյան
2-րդ տեղ Ռաֆայել Մնացականյան
3-րդ տեղ Հովհաննես Մարգարյան
Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, կանայք/
1-ին տեղ Արուսյակ Գրիգորյան
2-րդ տեղ Անահիտ Սարգսյան
3-րդ տեղ Գոհար Հարությունյան
ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից ոսկյա կրծքանշանով պարգևատրվել է Էլմիրա Կարապետյանը։ Հրաձիգ նորապսակներ Նարեկ Ադամյանը և Գոհար Հարությունյանը նույնպես ստացել են ոսկյա զարդ ֆեդերացիայի նախագահի կողմից։
Կրծքանշան շնորհվեց նաև Հրաձգության ֆեդերացիայի բարեկամներ Հովհաննես Սահակյանին։ Շնորհակալագրեր շնորհվեցին գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանին և մրցավար Էդգար Բաղդասարյանին։