Կազմակերպվել է ԼՂ-ից Հայաստան ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչների տարհանում. Սերգեյ Շոյգու

03 Հոկտեմբերի 2023, 14:45

Քաղաքականություն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տարհանվել ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչ։

«Կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ մոտ 32 հազար երեխաների տարհանում», — ասել է Շոյգուն՝ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը։

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահների գործողությունները Լեռնային Ղարաբաղում օգնել են խուսափել ավելի շատ զոհերից։