ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հրաժարականն ենք պահանջում. Մհեր Կարագյոզյան

02 Հունիսի 2025, 18:36

Տնտեսություն և Բիզնես

Բանկային զեղծարարություններից դժգոհող քաղաքացիները խորհրդարանի դիմաց այսօր՝ հունիսի 2-ին, բողոքի ակցիա են անում: Նրանք պահանջում են Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հրաժարականը:

«2020-ից սկսած, ինչ օնլայն վարկերը գործարկվել են Հայաստանում, բազմաթիվ զեղծարարություններ ու կիբեռհանցագործություններ են տեղի ունեցել բանկերում, իսկ Կենտրոնական բանկը որևէ հանձնարարական չի իջեցրել այդ հանցագործությունների կանխարգելման համար, սա խոսում է Կենտրոնական բանկը թերի աշխատանքի մասին….Խորհրդարանն է Մարտին Գալստյանին ընտրել որպես ԿԲ նախագահ: Մենք չենք զգում Գալստյանի աշխատանքի արդյունքը, այլապես այսքան քաղաքացի թալանված ու կողոպտված կանգնաժ չէր լինի Ազգային ժողովի դիմաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Մհեր Կարագյոզյանը: