Կցանկանայի նվագել Թեոդոր Կուրենցիսի կամ Կլաուս Մյակելի հետ. Եվա Գևորգյան

13 Օգոստոսի 2024, 11:52

Մշակույթ

«Երաժշտական կյանք» ամսագիրը հոդված է հրապարակել հայազգի ռուս վիրտուոզ դաշնակահարուհի, «Տարվա հայտնություն» անվանակարգում ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր Եվա Գևորգյանի մասին:

Գևորգյանը պատմել է, թե ինչպես համատեղել համերգային կյանքն ու ուսումը, խաղացանկային որոնումների, առաջին ձայնասկավառակի և ստեղծագործական երազանքների մասին:

Հարցազրույցում դաշնակահարուհին նշել է, որ ցանկանում է նվագել Թեոդոր Կուրենցիսի կամ Կլաուս Մյակելի հետ։

«Եվա Գևորգյանը մտել է դաշնակահարների մեծահասակների լիգա։ Նրա հյուրախաղային երթուղին ընդգրկում է մի քանի մայրցամաքներ, իսկ համերգների թիվը մոտենում է հարյուրին», — գրում է պարբերականը։