«Կցանկանայի, որ Սպերցյանը մեկներ Եվրոպա, բայց դեռ չի ստացվում». Ռոման Բերեզովսկի
Մոսկվայի «Դինամո»-ի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Չեմպիոնատ»-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ «Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի եվրոպական ակումբ։
Հարցին, թե հետագայում Սպերցյանին չեն մոռանա Եվրոպայում, եթե նա հիմա չհեռանա, Բերեզովսկին պատասխանել է.
«Դժվար թե նրան մոռանան: Բայց ես կցանկանայի, որ նա հնարավորինս շուտ հեռանա։ Այնուամենայնիվ, դա դեռ չի ստացվում: Այստեղ կարևոր են կրասնոդարյան ակումբի շահերը: Ափսոս, որ դեռ չի ստացվում։ Չեմ կարծում, որ եթե նա մեկ տարի անց հեռանա, շատ ուշ կլինի»,- կարծում է Բերեզովսկին:
24-ամյա Սպերցյանը նախորդ մրցաշրջանում «Կրասնոդար»-ի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։