«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». Մովսես Գորգիսյան
03 Դեկտեմբերի 2024, 23:54
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Դեկտեմբերի 3-ը Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է:
Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1986-1987 թվականներին աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։
Նա այն մարդկանց թվում էր, որոնց շնորհիվ 1989 թվականին ստեղծվեց «Անկախության ջոկատը»։
Մովսես Գորգիսյանի հայտնի արտահայտություններից էին՝ «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար», «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:
Նա առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը, ինչն այդ ժամանակ շատ համարձակ քայլ էր։
Երևանում հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է Երասխին սպառնացող վտանգի մասին։ Կամավորականները, այդ թվում՝ Գորգիսյանը, Ազատության հրապարակից ուղիղ մեկնեցին Երասխ։ Ինքնապաշտպանությունը տևել է երկու օր՝ հունվարի 17-19-ը։
Հայ մարտիկներն իրենց ուժերով թշնամիներին հետ են շպրտել Նախիջևան։ Բայց, ցավոք, մարտում զոհեր եղան: Նրանց թվում էր նաև Մովսես Գորգիսյանը, ով այդ պահին ընդամենը 28 տարեկան էր։ Ցավոք, նրան այդպես էլ վիճակված չէր տեսնել անկախ Հայաստանը։ Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում:
1996թ. Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը: