Կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը Հայաստանում կսկսվի 2026թ.-ից
07 Ապրիլի 2025, 17:41

Հայաստանում 2026 թվականից կսկսվի կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը, որը պարտադիր կդառնա ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացումից հետո: Այս մասին գրում է Armenian Business Portal-ը։
Համակարգի ներդրման մրցույթում հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։
Ընկերությունը Հայաստանում կբացի 23 գրասենյակ։ Հայտերը կարող են ներկայացվել առցանց: Կենսաչափական անձնագրի արժեքը դեռ չի բացահայտվում։
«Եթե նախկինում քաղաքացին ընտրության հնարավորություն ուներ՝ վերցնել սովորական, թե կենսաչափական անձնագիր, ապա այժմ ժամկետի ավարտից հետո բոլորը կստանան կենսաչափական անձնագրեր»,- նշել է ՀՀ ՆԳՆ միգրացիոն ծառայության պետը։