Կենսաթոշակների բարձրացումը չի ծածկում նվազագույն սպառողական զամբյուղը. Թադևոս Ավետիսյան
25 Փետրվարի 2026, 23:30
Կենսաթոշակների բարձրացման ժամանակագրությունը պայմանավորված է ընտրությունների նախաշեմով և շեղվում է ընդունված պրակտիկայից։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
«Ակնհայտ է, չէ՞, կենսաթոշակների բարձրացումը կատարվել է ընտրությունների նախաշեմին, այլ ոչ թե տարվա սկզբից։Որպես կանոն, թոշակները բարձրացնում են բյուջետային տարվա սկզբին՝ հունվարի 1-ից, և դա ամրագրվում է տվյալ տարվա բյուջեում։ Այս դեպքում որոշումը նախընտրական տրամաբանության մեջ է»,- ասել է Ավետիսյանը։
Միաժամանակ տնտեսագետը նշել է, որ կենսաթոշակների էական բարձրացման անհրաժեշտությունը վաղուց է ձևավորվել և ունի օբյեկտիվ հիմքեր։
Նրա խոսքով՝ 2021 թվականին կառավարության ծրագրի հաստատումից հետո կենսաթոշակառուների կյանքի որակը վատթարացել է՝ առաջին հերթին նվազագույն կենսական ծախսերի աճի հետևանքով։ Թադևով Ավետիսյանի գնահատմամբ՝ վերջին հինգ տարիներին նվազագույն ծախսերը զգալիորեն ավելի արագ են աճել, քան կենսաթոշակները, ինչի հետևանքով թոշակառուների իրական եկամուտները նվազել են։
«Այս ընթացքում նվազագույն ծախսերը մարդու գոյատևման համար շեշտակի աճել են՝ ավելի արագ, քան կենսաթոշակների ավելացումը։ Այսինքն՝ թոշակառուների իրական եկամուտները նվազել են»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: