Կևին Կուրանին «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ է համարում Արսեն Զախարյանին

10 Հուլիսի 2023, 22:37

Սպորտ

Գերմանիայի հավաքականի և Մոսկվայի «Դինամո» ակումբի նախկին ֆուտբոլիստ Կևին Կուրանին Արսեն Զախարյանին համարում է դինամոյականների՝ այս պահի լավագույն ֆուտբոլիստը:

Անցած մրցաշրջանում 20-ամյա Զախարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

««Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստն այս պահին, հավանաբար, Զախարյանն է», — ասել է Կուրանին Sport24-ին տված հարցազրույցում։