«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը ցուցադրվել է օվկիանոսից այն կողմ

28 Մարտի 2025, 21:40

Մշակույթ

Մարտի 26-ին Փասադենայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Վաչե և Թամար Մանուկյան» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի ամերիկյան պրեմիերան։
Ցուցադրությանը ներկա են եղել արվեստագետներ, հասարակական-քաղաքական և համայնքային գործիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ։

Ֆիլմի ստեղծագործական խումբը պարգևատրվել է Կալիֆորնիայի նահանգային սենատի և Գլենդելի քաղաքապետարանի պատվոգրերով։