Կգա մի օր՝ կվերադառնանք Արցախ, Արցախի էջը փակված չի․ Սուսաննա Սարգսյան

02 Սեպտեմբերի 2025, 20:25

Կարծիք

Իմ ուշքն ու միտքը մեր Ղարաբաղի հետ է։ Այս մասին Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված հանրահավաքի ընթացքում Alpha News-ին ասել է արցախցի Սուսաննա Սարգսյանը։

«Ամեն օր արթնանալիս, իմ ուշքն ու միտքը մեր Ղարաբաղի հետ է, բա իմ տան, գերեզմանների կարոտը։ Ուզում ենք վերադառնալ, ու կգա մի օր, որ կվերադառնանք Արցախ։ Ես միշտ հույսով եմ ապրում»,- նշել է նա։

Տիկին Սուսաննան իր խոսքում ընդգծել է՝ այլևս չի հավատում Հայաստանի իշխանություններին։

«Ես լսում ու կարդում եմ միայն նրանց, որոնք ասում են, որ Արցախի էջը փակված չէ, ու մենք վերադառնալու ենք այնտեղ»,- նշել է արցախցի կինը։