Կհանդիպենք եզրափակչում. Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել

20 Հունվարի 2024, 23:35

Սպորտ

Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտերը» 3։0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։ Հանդիպումից հետո միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցի էջերում։

«Կհանդիպենք եզրափակչում»,- գրել է 34-ամյա կիսապաշտպանը։

Նշենք, որ Մխիթարյանն այս խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։