Կհասկանանք, թե համարձակություն կունենա՞ դատավորը՝ դեմ գնալու քաղաքական ճնշումներին. Նարեկ Կարապետյան

14 Օգոստոսի 2025, 17:30

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի դեմ տեղի ունեցողը ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցես է, ակնկալիքները չեն կարող որևէ տրամաբանության մեջ տեղավորվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

«Մենք չենք կարող ասել, որ այս կամ այն տրամաբանությամբ ինչ-որ որոշում կկայացվի, ամբողջը քաղաքական պրոցես է։ Հետագայում մենք կհասկանանք՝ համարձակություն կունենա՞ դատավորը գնալ քաղաքական ճնշումներին դեմ, թե՞ ոչ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ այս ամենը մարդու հայացքների դեմ քայլ է։

«Բոլոր խուզարկությունները, ձերբակալությունը ապօրինի են ճանաչվել։ Կալանքի տակ պահելու տրամաբանություն չկա։ Դուք էլ եք տեսել Վերաքննիչ դատարանի որոշումը, բայց քանի որ չկա ընդհանուր պրոցեսի տրամաբանություն, մենք չենք կարող վստահ ասել, որ կարող է խնդիրն ինչ-որ իրավական հանգուցալուծում կունենա։ Սա ավելի շատ քաղաքական ու մարդու հայացքների դեմ քայլ է»,- եզրափակել է Կարապետյանը։

Հիմա եթերում