Կհրատարակվի Արտեմ Մինասյանի՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Ազատցիները՝ փոքրիկ գյուղի հերոսները» գիրքը

10 Հուլիսի 2025, 00:40

Մշակույթ

Մեծ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ լույս կտեսնի գրող Արտեմ Մինասյանի «Ազատցիները՝ փոքրիկ գյուղի հերոսները» գիրքը։

Այն հարգանքի տուրք է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, մասնավորապես, հայկական Ազատ գյուղի բնակիչներին, ինչպես նաև նրանց հետնորդներին, որոնք այդ տարիներին բնակվել են ԽՍՀՄ տարբեր անկյուններում։

Առաջին գլուխը նվիրված է հայերի ներդրմանը Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր Հաղթանակում։ Երկրորդ գլուխը պատմում է ազատցիների պատմական հայրենիքի՝ Խոյ քաղաքի մասին, որտեղից սերում էին Ազատ գյուղի բնակիչներից շատերը։ Երրորդ գլուխը պարունակում է անձնական տվյալներ պատերազմի յուրաքանչյուր մասնակցի մասին։

Գրքի նյութերը հավաքվել են մաս-մաս. օգտագործվել են ՌԴ ՊՆ արխիվի, Հայաստանի ազգային արխիվի տվյալները, ռազմաճակատային ամփոփագրերը, համացանցային բաց աղբյուրները, ինչպես նաև ազատցիների հետնորդների հուշերը։