Կին գիտնականներն ավելի քիչ դրամաշնորհներ են ստանում, քան տղամարդիկ
12 Մայիսի 2023, 08:36
Խոշոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կին գիտնականները գրեթե երկու անգամ ավելի քիչ են ֆինանսավորվում, քան իրենց տղամարդ գործընկերները: Բացի այդ, նրանք հազվադեպ են երկրորդ դրամաշնորհներ ստանում՝ իրենց գիտական աշխատանքը շարունակելու համար:
Զեկույցի հեղինակները վերլուծել են 2005-ից 2020 թվականներին հրապարակված 55 դրամաշնորհային հետազոտությունների տվյալները: Դրանք ընդգրկում են ամբողջ աշխարհով ավելի քան 1,3 միլիոն դիմում:
Վերլուծությունը նաև ցույց է տվել, որ Եվրոպան ավելի բարենպաստ է եղել կին գիտնականների նկատմամբ՝ նրանց տալով մոտ 6%-ով ավելի բոնուսներ, քան ԱՄՆ-ի ֆինանսական գործակալությունները: Սա, հավանաբար, գենդերային հավասարության առավել ակտիվ քաղաքականության արդյունք է, գրում է «News.am»-ը։