Կինոկարիերայում ունեցած ձեռքբերումների համար Անժելա Սարաֆյանը կարժանանա «Արփա» կինոփառատոնի մրցանակին

31 Հոկտեմբերի 2025, 17:36

Հայեր

Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը միջազգային 28-րդ «Արփա» («Arpa») կինոփառատոնում կարժանանա մրցանակի կինոկարիերայում ունեցած ձեռքբերումների համար։

Այս տարի «Arpa» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա Լոս Անջելեսում նոյեմբերի 6-9-ը։

Կինոփառատոնը հիմնադրվել է 1997 թ-ին, հիմնական առաքելությունն է ստեղծել համապատասխան միջավայր միջազգային կինոյի զարգացման համար: Այն խնդիր է դրել հանդիսատեսին ներկայացնել մարդկային յուրօրինակ պատմություններ և ճակատագրեր, որոնց ֆիլմի հեղինակները հանդիպում են հարափոփոխ աշխարհում: «ARPA»-ն ներկայացնում է այն ռեժիսորների աշխատանքները, որոնք կարողանում են ընկալել ազգային տարբեր առանձնահատկություններ և աջակցում է այն մարդկանց, որոնք ուսումնասիրում են սոցիալական և մշակութային թեմաներ: