Կինոռեժիսոր Աննա Մելիքյանը Մոսկվայում կխոսի իր մասնագիտության նրբությունների մասին
14 Մարտի 2025, 12:52
Մոսկվայի Հրեական թանգարանում և հանդուրժողականության կենտրոնում մարտի 13-ից հուլիսի 27-ը տեղի կունենա «Կինը կադրից դուրս. Հետգրություն կինոռեժիսոր Տատյանա Լիոզնովայի 100-ամյակի առթիվ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվի հայրենական կինոյի պատմությունը կանանց տեսանկյունից:
Ցուցահանդեսը դարձել է հետազոտություն, որը կոչված է պատասխանելու այն հարցին, թե ովքեր են անցյալ դարի կին ռեժիսորները և ինչով են նրանք տարբերվում այս մասնագիտության ներկայիս ներկայացուցիչներից:
Ցուցահանդեսը բաժանված է երեք մասի. երրորդ մասում իրենց մասնագիտության մասին կպատմեն ժամանակակից սերնդի կին ռեժիսորները։ Նրանց թվում է կինոռեժիսոր Աննա Մելիքյանը։
Մելիքյանը հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է: 2000 թվականին նրա «Թռանք» ֆիլմն արժանացել է Միլանի և Իսմայիլիայի միջազգային կինոփառատոների մրցանակների։ Իսկ «Ջրահարսը» ֆիլմի նկարահանումների համար Մելիքյանը հիմնել է սեփական «Մագնում» կինոընկերությունը։
Աննա Մելիքյանի աշխատանքները բազմիցս առաջադրվել են «Օսկար», «Տեֆի» և այլ հեղինակավոր մրցանակների, որտեղ նա ճանաչվել է լավագույնը: